Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ
04.12.2017
Ս.թ. նոյեմբերի 2-3-ը աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, աշխատանքային խմբով՝ կոմիտեի աշխատակիցներ և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի զբոսաշրջության կառավարման բաժնի ուսանողներ: Այցի նպատակը գինու տուրիզմի զարգացման համար երթուղիների մշակման նպատակով տեղում ուսումնասիրություն կատատարելը և մարզային ռեսուրսին ծանոթանալն էր:
Այցի շրջանակում Զ. Զեյթունցյանը հանդիպել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են գինու զբոսաշրջության զարգացման մարզային հնարավոր երթուղիների մշակման հետ կապված հարցեր:
Այնուհետև Զ. Զեյթունցյանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղել է մարզի գինեգործարաններում, գինու տնայնագործական արտադրամասերում, գինու համտեսի սրահներում, հյուրատներում և պատմամշակութային կոթողներում, որոնք պատմականորեն կապված են գինու արտադրության մշակույթին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև 2017 թվականի ավարտը մշակել գինու տուրիզմի մարզային երկու նոր երթուղիներ: