Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը
13.11.2017
2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 127 քաղաքացի, ընդունելության էին եկել 129-ը:
Ընդունելության եկած 126 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով: Երկու քաղաքացիներ դիմել էին առողջարանային բուժման խնդրանքով: Նշված քաղաքացիներին ուղեգրեր է տրամադրվել:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատանքի խնդրանքով դիմած քաղաքացու հարցն ուսումնասիրելու և հնարավորության դեպքում օժանդակելու նպատակով: