Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
03.11.2017
Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ:
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Կարևորելով սոցիալական աշխատանքի անհրաժեշտությունը և այդ գործում ձեր ունեցած դերն ու տարիների փորձը, մաղթում եմ նվիրվածություն ձեր աշխատանքին, ուժ ու աշխատանքային կորով՝ սոցիալական մարտահրավերներին դիմակայելու և դրանք հնարավորինս հեշտությամբ հաղթահարելու գործում:
Համոզված եմ, որ դուք ձեր ակտիվ գործունեությամբ նպաստում եք մարզում առկա սոցիալական լարվածության նվազեցմանը՝ ձեր ցուցաբերած հոգատարությամբ, մարդկանց ցավերին ապրումակցելու և հոգսերը փարատելու ձեր կարողությամբ նեցուկ դառնալով հասարակության խոցելի խմբերին:
Հարգելինե՛րս, սոցիալական աշխատողի առաքելությունը՝ սոցիալական աջակցության ծառայություններ մատուցելու գործընթացը, իրապես որակական բարձր մակարդակով կատարելու համար, պետք է ներ դնել մեծ ջանքեր ու համատեղել սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցների, ոլորտի վետերանների հարուստ կենսափորձը, գիտելիքներն ու հմտությունները, ի շահ՝ մեր մարզում ապրող միայնակ տարեցների, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց:
Մասնագիտական տոնի կապակցությամբ վերստին շնորհավորում եմ մարզի սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին և մաղթում եմ առողջություն, աշխատանքային նորանոր ձեռքբերումներ, անձնական երջանկություն:
Թո՛ղ ձեր նվիրական աշխատանքի արդյունքում արժանանաք երախտագիտական վերաբերմունքի ու շնորհակալական խոսքերի: