Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի Գոմք համայնքում զբոսաշրջային կենտրոն է բացվել
30.10.2017
Հոկտեմբերի 28-ին Վայոց Ձորի Գոմք համայնքում, ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի օժանդակությամբ բացվեց «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը:
Կենտրոնը ստացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի բազմակողմանի աջակցությունը՝ խորհրդատվական, տեղեկատվական և ֆինանսական ուղղություններով: Աջակցության ուսուցողական մասն իրականացել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ՝ «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շրջանակում:
Վարկային երաշխավորությունը ստանալուց և նախատեսված բոլոր աշխատանքները կատարելուց հետո կենտրոնը զբոսաշրջիկներին ներկայանում է առավել հարմարավետ և բարեկարգ պայմաններով, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հետագա հոսքի ավելացմանը և կխթանի ընդհանուր մարզում զբոսաշրջության զարգացումը:
Հղումը՝ http://yerkirmedia.am