Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԻՄ համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության ուսուցման սեմինար Վայոց ձորում
26.10.2017
Այսօր Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի <<Վայք>> հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ ՏԻՄ համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության ուսուցմանը նվիրված սեմինար:
Սեմինարի բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) իրավական ծրագրի ղեկավար Սուսաննա Բագրատունին: Սեմինարի թեմաների և վարման օրակարգի մասին հակիրճ խոսեց <<Համայնքների Ֆինանսիստների միավորւմ>> ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետի անունից ներկաներին ողջունեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը:
Սեմինարի բանախոսներն էին ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը և փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Սեմինարին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր և Արարատի մարզի ՈՒրցաձոր համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Փորձի փոխանակման նպատակով սեմինարին մասնակցում էին նաև Վրաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) իրավական ծրագրի ղեկավարն ու ներկայացուցիչներ:
Սեմինարը կտևի երկու օր: