Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը
17.10.2017
2017 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 129 քաղաքացի, ընդունելության էին եկել 131-ը:
Ընդունելության եկած 128 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնցից 127-ի խնդրանքը բավարարվել է, իսկ 1 քաղաքացու խնդրանքը մերժվել է, քանզի նույն օրը նույն ընտանիքից երկրորդ անդամն է եղել ֆինանսական օժանդակության խնդրանքով: Երեք քաղաքացիներ դիմել էին շենք-շինությունների ներսի և տանիքի վերանորոգմանը օժանդակելու խնդրանքով:
Մարզպետ Հ. Սարգսյանը, վերջիներիս հարցերն ուսումնասիրելու և հնարավորության դեպքում օժանդակելու նպատակով, հանձնարարականներ է տվել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: