Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հավաք Վայոց ձորի մարզպետարանում
16.10.2017
Վայոց ձորի մարզպետարանում ս/թ հոկտեմբերի 13-ին, մասնակցությամբ <<ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի>> անդամների, կայացել է իրազեկման հավաք։ Հավաքին մասնակցել են զոհված (մահացած) զինծառայողների 7 և առաջին խմբի 3 հաշմանդամ անօթևանի ընտանիքի անդամները, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչները։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հավաքի ընթացքում շահառուներին են ներկայացրել նրանց՝ ժառանգության իրավունք ունենալու, պետական գրանցման չենթարկված բնակելի տարածությունում բնակվելու, նախկինում պետական այլ ծրագրերով բնակարանով կամ բնակարանի գնման վկայագրով ապահովված լինելու փաստերը ճշտելու նպատակով իրավասու մարմիններին ուղղված հարցման արդյունքները, որոնց պատասխանները հաշվի առնելով հանձնաժողովն առաջիկայում ընդունելու է համապատասխան որոշումներ։ Ինչպես նաև հանգամանալից վերոհիշյալ ընտանիքների ներկայացուցիչներին են ներկայացվել բնակարանների տրամարդման հետ կապված գործընթացները։
Նշենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի ՝ շահառուների բնակարանային խնդիրները պետք է լուծվեն մինչև ընթացիկ տարվա ավարտը։