Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում մարզում հիմնված սառնարանային տնտեսություն

16.10.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելեց <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում մարզում հիմնված սառնարանային տնտեսություն, որը հագեցած է ժամանակակից սառեցման չափանիշներին համապատասխան ջերմամեկուսացման համակարգով:
Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը և զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը:
Սառնարանային տնտեսության ամբողջական հզորությունը 80 տոննա է` երեք առանձին խցիկներով: Այգեգործության զարգացման ծրագրի ղեկավար Նաիրա Հարությունյանի խոսքով ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին, որի նպատակն է տեղի այգեգործներին ապահովել բարձրորակ այգեգործական նյութերով և գործիքներով, բարելավել տեղի այգեգործների հմտությունները, ինչպես նաև ապահովել նոր և այլընտրանքային շուկա՝ ընդլայնելով տեղի արտադրանքի իրացման մասշտաբները:
Հանդիպման ընթացքում Հ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ գործում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, որի հիմնական նպատակն է` գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով հանրապետությունում խթանել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:
Մարզի ղեկավարը հետաքրքրվեց՝ արդյոք կան կնքված պայմանագրեր ֆերմերների և ֆերմերային տնտեսությունների հետ:
Ն. Հարությունյանը նշեց, որ ՀԿ-ն համագործակցում է Եղեգնաձոր համայնքում գործող <<Ալ Վկուս>> ՍՊԸ չրի արտադրությամբ զբաղվող ընկերության հետ:
Սառնարանային տնտեսությանը կից կառուցվում է նաև արևային չորանոց տեղի այգեգործների 2-րդ և 3-րդ կարգի միրգը վերամշակելու նպատակով:
Նշենք, որ սառնարանային տնտեսությունն ու չրանոցը ծառայում են նաև որպես ուսումնական կենտրոններ, որտեղ հետաքրքրված այգեգործները կարող են մասնակցել փորձացուցադրությունների:
Մարզի ղեկավարը եղավ նաև շենքի տարածքում տեղակայված Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի գրասենյակում՝ ծանոթանալով գրասենյակի աշխատանքներին: Վայոց ձորում ծրագրի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշեց, որ ծրագիրը տրամադրում է վարկեր ընդամենը 6% տոկոսադրույքով: Նախքան վարկեր տրամադրելը, գրասենյակ դիմած շահառուներն անցնում են հատուկ դասընթացներ, որտեղ ուսուցանվում են բիզնես ծրագրեր կազմելու և մշակելու հմտություններ, որից հետո մասնագետների օգնությամբ պատրաստվում են բիզնես ծրագրերը և դրանք ներկայացվում են ծրագրի ժյուրիին, որը ներառում է բիզնես և վարկային մասնագետներ ծրագրի գործընկեր տարբեր բանկերից: Հ. Սարգսյանը հետաքրքրվեց մարզում նրանց կողմից մինչ օրս իրականացված ծրագրերով և արդյունքներ: Շ. Խաչատրյանը նշեց, որ 15 ծրագիր է իրականացվել մարզի Արենի, Գետափ, Շատին, Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր, Մալիշկա և մի շարք այլ համայնքներում: Այժմ ընթացքի մեջ է ևս 15 ծրագիր: Կազմակերպությունը վարկեր է տրամադրում հյուրանոցային, հյուրատնային, ռեստորանային և այլ բիզնես ծրագրերի իրականացման նպատակով: Վարկեր են տրամադրվում նաև մի շարք այլ ոլորտներում, առանձնապես գյուղատնտեսության ոլորտում՝ մեղվապահության և թռչնաբուծության զարգացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 15:02:14