Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ
13.10.2017
2017 թվականի հոկտեմբրի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արտակ Հարությունյանը և նպաստի բաժնի Արմեն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման նպատակով նշված քաղաքներում տարածքների ընտրության հարցը: