Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Եվրոպայի պատանեկան ,,Գրան Պրի,,-ի բացման հանդիսավոր արարողությանը
03.10.2017
Հոկտեմբերի 3-ին Ջերմուկում՝ ,,Ջերմուկ Աշխարհ,, առողջարանային համալիրում, տեղի ունեցավ Եվրոպայի պատանեկան ,,Գրան Պրի,, մրցաշարի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, մրցաշարի տնօրեն Գենադի Նեսիսը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը,Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, բազմաթիվ հյուրեր և շախմատասերներ։ Բացման արարողության ընթացքում մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Գենադի Նեսիսը և Սմբատ Լպուտյանը։
Հարկ է նշել, որ այս տարի Ջերմուկն արդեն երրորդ խոշոր մրցաշարն է ընդունում և դարձել է շախմատային քաղաք:
Բացման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով:
աղբյուրը՝ http://www.chessacademy.am