Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան

12.09.2017

 Վայոց ձորի Խաչիկ գյուղում կայացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել, որովհետև ֆիլմի նկարահանումներն իրականացվել են հենց Խաչիկ գյուղում: Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եղել ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և գլխավոր դերակատարները:
Առաջին դիտմանը մասնակցել են համայնքի բնակիչները և Խաչիկում տեղակայված զորամասի զինվորները: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ, մշակույթի գծով պատասխանատու Աղասի Հովհաննիսյանը:
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Այն տարիքն առած ֆրանսիացի դերասանի պատմությունն է, նրա երկու շաբաթվա կյանքի մասին, Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, ուր նա պատահաբար է հայտնվում: Ֆիլմում ներկայացված են դերասանի շփումները, հարաբերությունները գյուղացիների հետ: Հերոսը հայերեն չի խոսում, գյուղացիներն էլ նրա լեզվին չեն տիրապետում, բայց կամաց-կամաց սկսում են հասկանալ միմյանց: Այս պատմությունը, բնականաբար, համեմված է դրամատուրգիական տարրերով և անեկդոտներով:

Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Համբարձումյանն ու Միքայել Դովլաթյանը: Ֆիլմում նկարահանել են Պատրիկ Շենեն, Արսինե Խանջյանը, Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը և այլոք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40