Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

12.09.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, որոնք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Խորհրդակցությանը քննարկվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքը և զեկուցվեց այն ծրագրերի մասին, որտեղ ավարտվել են աշխատանքները: Այնուհետև քննարկվեց բերքահավաքի ընթացքին՝ առանձնապես հացահատիկային մշակաբույսերի հնձին, մարզում արտադրված դեղձի մթերման կազմակերպմանը, ինտենսիվ այգիների հիմնման գործընթացին, ոռոգելի հողատարածքների ավելացման խնդիրներին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից իրականացվող մթերումներին, սոցփաթեթի սահառուների շտեմարանի թարմացման խնդիրներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտներում աղբահանության նպատակով բնակչությունից և իրավաբանական անձանցից գանվող գումարները ներառելու ընթացքին, մարզային ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ- ներում էլեկտրափաստաթղթաշրջանառության գործարկման ուղղությամբ արվող կոնկրետ քայլերին, մարզային առողջապահական կազմակերպություններում վճարովի ծառայությունների գումարների հավաքագրման ընթացքին, ավագ դպրոցների և վարժարանների միավորման գործընթացին, մարզում զբոսաշրջության զարգացման ուղղություններին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, խնամատար ծնողներին աջակցման մարզային ծրագրին, հողօգտագործման հետ կապված խնդիրներին վերաբերող հարցեր:
Զեկուցվեց <<Լիդիան Արմենիան>> ընկերությունում զբաղված վայոցձորցի աշխատակիցների թվի մասին:

Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29