Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ <<Զարդանախշված էություն>> ցուցադրության հանդիսավոր բացումը
07.09.2017
Այսօր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ <<Զարդանախշված էություն>> խորագիրը կրող ցուցադրության հանդիսավոր բացումը: Ցուցադրության էր ներկայացված Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող արծաթյա գոտիներ, զարդեր և գորգեր:
Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի նորանշանակ տնօրեն Կարեն Ազատյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Այնուհետև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին ներկայացրեց ցուցադրվող գորգերի զարդանախշերի բովանդակությունը, զարդանախշերը համարելով զարդագիր տեքստեր, որոնք խորհրդանշում են հազարամյակների խորքից եկող մեր նախնիների հավատալիքները, պաշտամունքը, կրոնական և ավանդական պատկերացումները:
Միջոցառմանը մասնակցում էին մշակութային և կրթական հաստատությունների, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, աշակերտներ և ուսանողներ:
Ցուցադրությունը կգործի մեկ ամիս: