Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը
05.09.2017
2017 թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ՝ Սամվել Թարվերդյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայությամբ գործող <<Եղեգնաձորի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրենը:
Օրակարգում ներառված էր՝ 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Եղեգնաձորի ԲԿ>> ՓԲԸ--ում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվության ներկայացումը:
Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը որոշեց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2. ՓԲԸ-ի տնօրենին՝ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները ողջամիտ ժամկետում վերացնել, կազմել և ներկայացնել տնտեսական ու ֆինանսական գործունեության բարելավման ծրագրեր: Ապահովել ներքին հսկողության բավարար առկայություն, որով հնարավոր կլինի էականորեն ավելացնել դրամական հոսքերը: Վերանայել հաստիքային միավորները, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել տնտեսող, օգտավետ գործառույթների առկայություն:
3.Կիրառել կարգապահական տույժեր համապատասխան աշխատակիցների նկատմամաբ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի համապատասխան կետերի պահանջներով: