Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը՝ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ
04.09.2017
Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ԱԻՆ աշխատողի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին:
Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, բարձր գնահատելով ձեր դերը՝ մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների ժամանակ մեր բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում, ցանկանում եմ նշել Արտավանի անտառի հրդեհի մարման աշխատանքներում ձեր կարևոր դերակատարության մասին: Որտեղ դուք ապացուցեցիք, որ արժանապատվորեն եք կրում փրկարարի պատվաբեր կոչումը և պատրաստ եք ցանկացած պահի անձնազոհության գնով անգամ ապհովել մարզի բնակչության անվտանգ կյանքն ու աջակցել նրանց բնականոն կենցաղավարությանը:
Հարգելինե՛րս, ձեզ մաղթում եմ անվտանգ աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ ծառայություն և անվտանգ գործունեություն:
Նշենք, որ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել ՀՀ –ում Փրկարարի օրը նշել սեպտեմբերի 4-ին, քանզի հենց սեպտեմբերի 4-ին է ստեղծվել Հայաստանի արագ արձագանքման փրկարար ծառայությունը: