Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

21.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնկացությամբ անցկացվեց գործակարգավարան հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը շնորհավորեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանին աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ տեղեկացնելով, որ համապատասխան կարգադրության համաձայն Ա. Հարությունյանը արտամրցութային կարգով նշանակվել է վարչության պետ:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինինգային հետազոտությունների հարցերին, օգոստոսի 28-ին կայանալիք կրթության համակարգի աշխատակիցների օգոստոսյան խորհրդակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված իրենց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետ Ա. Սարգսյանին հանձնարարեց զբաղվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրմամբ, օպերատիվ տվյալները պահել անձնական հսկողության տակ, աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյանին՝ հետևել մարզում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների մասին օպերատիվ տվյալների հավաքագրմանը, ինչպես նաև զբաղվել մարզին անհրաժեշտ դիզելային վառելանյութի և պարարտանյութերի վճարունակ պահանջարկի ձևավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07