Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը
11.08.2017
2017 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`
1. ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերն առավել արդյունավետ օգագործելու և ինտենսիվ այգիներ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, կապված 2017 թվականի հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի կողմից Վայոց ձորի մարզում անցացրած արտագնա նիստի արձանագրությամբ տրված հանձնարարկանի կատարման հետ:
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան)
2. Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին:
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան)
3. Զորահավաքային նախապատրաստական աշխատանքների մասին:
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ. Խուդավերդյան):
Մարզխորհրդի նիստին հրավիրված են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հրությունյանը, մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ : Նիստին հրավիրվել են նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սկիզբը՝ ժամը՝ 11.00: