Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
07.08.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր մարզետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շինարակական աշխատանքներին, մարզում ընթացող բերքահավաքի խնդիրներին, ոռոգման խնդիրներին: Քննարկում ծավալվեց մարզում գործող առողջապահական կազմակերպություններում վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների հետ կապված խնդիրների շուրջ:
Խորհրդակցության ավարտին մարզպետի տեղակալը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված իրենց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: