Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ,,Երիտասարդ դիմահարդարներ,, ծրագրի փակման արարողությունը
03.08.2017
Օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը մասնակցեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված ,,Երիտասարդ դիմահարդարներ,, ծրագրի փակման արարողությանը:
Ծրագիրը մեկնարկել էր հունիսի 13-ին, դասընթացի տևողությունը մեկ ու կես ամիս էր: Այս ժամանակահատվածի ընթացքում անապահով ընտանիքների 16 երիտասարդներ ձեռք են բերել դիմահարդարման հմտություններ, սովորել նյութերի կիրառման տարբեր տեխնիկաներ, ինչպես նաև ծանոթացել դիմահարդարման ժամանակակից տենդենցներին:
Օգոստոսի 3-ին ծրագրի մասնակիցները հանձնում էին քննություն՝ համապատասխան հավաստագրեր ստանալու և ձեռքբերվաժծ հմտությունները ցույց տալու համար:
Դասընթացի մասնակիցներին հավաստագրերը հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Հարկ է նշել, որ դիմահարդարման դասընթացը ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի թվով 4-րդ սոցիալական դասընթացն է, որը Վայոց ձորի մարզի երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար հիմունքներով դասընթացներ անցնել՝ աշխատաշուկայում մրցնուկ դառնալու և իրենց արհեստով և հմտություններով գումար վաստակելու, ինչու չէ, նաև սեփական բիզնեսը սկսելու համար: