Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը
03.08.2017
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող մարզային մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ:
Օրակարգում ընդգրկված էր՝
Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.29535հա արոտի և պետական սեփականություն հանդիսացող 2.70465հա հատուկ նշանակության տարածքի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Հարցի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: