Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շատին համայնքը <<Որդեգիր մի գյուղ>> ծրագրի շրջանակում ձեռք է բերել արևային 2 մարտկոցներ
28.07.2017
<<Որդեգրիր մի գյուղ>> ծրագրի շրջանակներում Շատին համայնքից մոտ 40 կմ հեռավորությամբ գտնվող <<Սողանլու>> կոչվող տարածքում տեղադրվեց արևային մարտկոց, որը անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող, ամռան ու աշնան ամիսներին այնտեղ տեղափոխվող բնակիչների համար հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի մարտկոցների լիցքավորման հնարավորություն է ընձեռում: Տվյալ տարածքում էլեկտրական հոսանքի աղբյուրներ չկան:
Առաջիկայում ևս մեկ մարտկոց (արտաքին պաշտպանական և տեղանքում ամրացման աշխատանքների ավարտից հետո) կտեղադրվի համայնքից 4 կմ արևելք գտնվող <<Շատիվանք>> վանական համալիրի տարածքում, զբոսաշրջիկների և այցելուների էլեկտրոնային սարքերն էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով:
Նշենք, որ <<Որդեգրիր մի գյուղ>> նախագծի հեղինակը հայ ազգի բարեկամ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսն է: Նշված ծրագրում ընդգրկված են նաև մարզի Արենի, Խաչիկ, Ռինդ և Չիվա համայնքները:
Տեղեկացնենք, որ <<Որդեգրիր մի գյուղ>> նախագիծը Լեն Ուիքսի միակ ծրագիրը չէ: Գործում է նաև <<Ծագումը>> նախագիծը, որը բացահայտում և ներկայացնում է Հայաստանն իր գեղեցկությամբ, հնագույն մշակույթով, պատմական անցյալով, խոհանոցի բազմազանությամբ, նպատակ ունենալով՝ զբոսաշրջիկների ուշադրությանն ուղորդել մարզի գրավչությամբ աչքի ընկնող ուղղություններին ու վայրերին: