Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հեթական նիստը
18.07.2017
Այսօր կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Ջերմուկի ԱԿ>>, <<Վայքի ԲՄ>> ՓԲԸ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունների, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանու¬թյան բաժնում, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը որոշեց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2. ՓԲԸ-ների տնօրեններին՝ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները սեղմ ժամկետում վերացնել,կազմել և ներկայացնել տնտեսական և ֆինանսական գործունեության բարելավման ծրագրեր: