Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ
17.07.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր:
Հարգելի վայոցձորցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում իրականացվող 2-րդ համապետական շաբաթօրյակին և ակնկալում ենք Վայոց ձորում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կառույցների, ակտիվ անհատների գործուն մասնակցությունը:
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված Վայոց ձորի մարզային հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ղեկավարությամբ համակարգում է շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
Մարզի համայնքներում կազմվում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները, ի մի են բերվում օգտագործվելիք տեխնիկական միջոցների ցանկը: Շաբաթօրյակի օրը ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կկազմակերպվեն այցեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (+37493)-08-58-96 հեռախոսահամարով: