Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ
17.07.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Մինչ խորհրդակցությունը սկսելը մարզպետ Հ. Սարգյանը տպավորություններով կիսվեց ՀՀ պատվիրակության կազմում Հոլանդիա կատարած իր այցի նպատակների, աշխատանքային առօրյայի և աշխատանքային փորձի փոխանակման արդյունքների վերաբերյալ:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շին-աշխատանքներին, խոշորացված կամ խոշորացվող համայնքներում առկա շինությունների նպատակային օգտագործման խնդրին, համայնքների կողմից տրված շինթույլտվություններին, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք դիզելային վառելիքի խմբաքանակին, բերքահավաքի ընթացքին՝ առանձնապես հացահատիկային մշակաբույսերի հնձին, արտադրված և սպասվելիք բերքի քանակին, գնումների գործընթացին, համայնքներում էլեկրաֆաստաթղթաշրջանառության հարցերին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, հուլիսի 29-ին կազմակերպվելիք հանրապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին, 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների հանայնքային կայքերի նյութերի համալրմանը, համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական ուսումնասիրության խնդիրներին, մարզային առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինինգային ուսումնասիրություններին, ավանդների վերադարձման ընթացքին, մարզի բնակչության զբաղվածության խնդիրներին և զբաղվածության մարզային կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը, դպրոցականների ամառային հանգստի երրորդ փուլի կազմակերպմանը, ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլի մասնակցության ֆինանսավորմանը, տնտեսական զարգացման ուղեցույցի պահանջների բավարարմանը, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, մարզային հողային հաշվեկշռի կազման աշխատանքներին, համայնքային հողերի նպատակային նշանակությունը փոխելու խնդիրներին, Թառաթումբ և Գողթանիկ համայնքների պետական սեփականության արոտավայրերի վարձակալության տալու թուլտվության հետ կապված հարցերին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ամառային զորակոչի պատշաճ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին՝ տեղեկացնել Վայք համայնքի թիվ 1 մանկապարտեզի շենքի ընդյալնման՝ 50 տեղանոց մեկ մասնաշենքի կառուցման նպատակով ձեռնակրվելիք քայլերի ընթացքի մասին:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: