Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը
10.07.2017
Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. ,,Ջերմուկ-2017,, պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը: Այս տարվա մրցաշարը խոշորագույնն է մրցաշարի պատմության մեջ. մասնակիցների թվում են 362 պատանի շախմատիստ: Ստեփան Ավագյանի հուշամրցաշարն անցկացվում է 3 տարիքային խմբերով. մինչև 10, մինչև 12 և մինչև 18: Մինչև 10 տարեկանների խմբում առանձին հաշվարկ է կատարվում մինչև 8 տարեկան մասնակիցների համար, իսկ մինչև 18 տարեկանների ենթախմբում առանձին հաշվարկներ են ընթանում մինչև 14 և մինչև 16 տարեկանների համար: Համաձայն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կանոնադրության՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ,,Ջերմուկ 2017,, պատանեկան XII միջազգային բաց մրցաշարի մինչև 8, 10, 12 և 14 տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած 1-ական շախմատիստ իրավունք կստանա մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Աղբյուրը՝ http://chessfed.am, 09.07.2017