Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ

04.07.2017

Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը պետությունների իրավական հարաբերությունների  Մայր օրենքն է՝  յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարը:  Այն հանդիսանում է պետականության ապահովման հենքն ու հիմնակառույցը: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Սահմանադրությունը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը:

1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այնուհետև 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումները, որոնք ավելի կատարելագործեցին մեր երկրի Մայր օրենքը՝ այն առավել համահունչ դարձնելով ժողովրդավարական պետությունների գործունեության համար միջազգայնորեն սահմանված ժամանակակից չափանիշներին:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստն ամրագրվեց 22 տարի առաջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երկրի կայացման գլխավոր փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրության ընդունմամբ:

 


Հարգելիներս, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, ցանկանում եմ, որպիսի բոլորս հարգենք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ ամրապնդելով Հայոց անկախ պետականության հիմքերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34