Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
03.07.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին <<Վերջին Օրերի Սրբեր>> բարեգործական կազմակերպության կողմից մարզի մի քանի համաայքներում խմելու ջրի խողովակաշարի վերանորոգմանը, խմելու ջրի որակի փորձաքննության արդյունքներին, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութերի, սերմերի պարտքի մարման գրաֆիկին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի գործողությունների շրջանակում հուլիսի 1-ին մարզում կազմակերպված սանիտարան մաքրման և աղբահանության շաբաթօրյակին, գնումների գործընթացին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, դպրոցականների ամառային հանգստի երկրորդ փուլի կազմակերպման նախապատրաստմանը, վարժարանների լուծարման գործընթացին, մարզի ռազմավարական զարգացման ծրագրին, ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ընթացքին, աուդիտի ուսումնասիրություններին, մարզի մի քանի համայնքներում հողերի օգտագործման նպատակային նշանակության փոփոխությանը, հողերի վարձակալալության տրամադրման խնդիրներին, կյանքի դժվար պայմաններում հայտնված երեխաների կարգավիճակին, վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնել 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն, ինչպես նաև տեղեկատվություն՝ երկրորդ կիսամյակում իրականացվելիք ծրագրերի և կատարվելիք աշխատանքների մասին: Իսկ զորահավաքային նախապատրաստության բաժնին հանձնարարեց՝ ապահովել մարզում առաջին զորակոչի հանդիսավորությունը:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: