Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
19.06.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շին-վերանորոգման աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթների արդյունքներին, Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ-ի տարածքից հողհատկացման հարցին, քաղաքացիների կողմից վերանորոգումների ընթացքում պահեստավորված հին շինանյութի պահանջի բավարարմանը, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի գործողությունների շրջանակում մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում աղբահության աշխատանքների իրականացման ընթացքին, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի բաշխմանը, պետական պատվերի շրջանակում մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակին, մարզային սպանդանոցի գործարկմանը, գյուղտեխնիկայի համայնքային պարկերի կողմից սպասարկում իրականացնելու գրաֆիկին և գյուղտեխնիկայի նպատակային օգտագործմանը, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինինգային հետազոտությունների ընթացքին, առողջապահական հաստատությունների ֆինանսական առողջացման ծրագրին, Ագարակաձոր համայնքի 7-ամյա բնակչին օձի խայթոցի դեմ իրականացված բուժօգնությանը, միասնական և ավարտական քննություններին, դպրոցականների ամառային հանգստի առաջին փուլի կազմակերպմանը, <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի հանրապետական փուլին մասնակցության ապահովմանը, ներդրումային ծրագրերի սուբսիդավորմանը, զբոսաշրջային համայնքների համաշխարհային ֆեդերացիային անդամակցելու խնդիրներին, համայնքների ավագանիների որոշմամբ նպաստ ստացած անապահով ընտանիքների հաշվառմանը, համայնքային ավտոճանապարհների ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, ներքին աուդիտի բաժնի կողմից մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացվելիք ուսումնասիրության ընթացքին, հողօգտագործման բնագավառին, մարզային արոտավայրերի տարածքների օգտագործման պայմանագրերի վերանայմանը, <<Դիակոնիա>>, կազմակերպության հետ համագործակցության ընդլայնմանը, ամառային զորակոչի կազմակերպմանը, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում շախմատի դպրոցներին հատկացված տարածքների պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը հետաքրքրվեց ամառվա ընթացքում կազմակերպվելիք մշակութային և մարզական միջոցառումների գրաֆիկով: Հարցի վերաբերյալ տեղեկություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: