Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսմեկյան միջոցառումներ Վայոց ձորում
02.06.2017
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Վայոց ձորի մարզի համայնքներում, կրթական, նախակրթական, մարզական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հոգևոր դասի ներկայացուցիչներ՝ ողջունել, բարեմաղթանքներ հղել, օրհնության խոսք հնչեցրել և վայելել երեխաների մասնակցությամբ միջոցառումների բերկրանքը:
Մենք նույնպես միանում ենք ջերմորեն հնչած բոլոր բարեմաղթանքներին և սրտանց ասում ենք՝ սիրելի երեխաներ, մեր կյանքի գարուններ, թող գարնանային տրամադրությունն ու զարթոնքը մշտապես լինեն ձեր կյանքի ուղեկիցները, և ապրեք խաղաղ երկնի նեքո, անհոգ ու երջանիկ, շրջապատված անսահման հոգատարությամբ ու անսահման սիրով: