Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ բարերար Օհան Հեքիմյանին

31.05.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց ֆրանսահայ բարերար Օհան Հեքիմյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սամվել Լալայանին, ֆրանսիահայ գործարար Ժակ Հակոբ Ղազարյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի խորհրդականը և Արենի համայնքի ղեկավարը:
Նշենք, որ այս փոխայցելությունը կայացավ Արենի և Բանդոլ քույր քաղաքների համագործակցության հաստատման շրջանակներում:
ՀՀ Վայոց ձորի պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 24-ից 28-ը գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաքում: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Բանդոլ քաղաքում Վայոց ձորի պատվիրակությանը հյուընկալելու և համագործակցություն հաստատելու պատրաստակամության համար:
Սամվել Լալայանը նշեց, որ ֆրանսահայ բարերար Օհան Հեքիմյանը հանդիսանում է <<Սուրբ Լազար ուխտի ասպետ>>:  Ֆրանսիաում այս կոչմանն են արժանանում երկար տարիներ բարեգործությամբ աչքի ընկած անձիք:  Հարկ է նշել, որ Օ. Հեքիմյանի շնորհիվ է, որ Արենի և Բանդոլ քաղաքները դարձել են  քույր քաղաքներ և ներկայումս նախանշվում են համագործակցության նոր եզրեր և ուղիներ: Օ. Հեքիմյանը Հայաստանում բարեգործությունը սկսել է դեռևս 90-ական թվականներին, գործունեություն ծավալելով հիմնականում առողջապահության ոլորտում և շարունակում է մինչ օրս:
Խոսելով համատեղ ծրագրերի մասին, մարզի ղեկավարը նշեց. <<Պատահական չէ, որ Արենի և Բանդոլ քաղաքները քույր քաղաքներ են դարձել: Այս երկու համայնքները հայտնի են իրենց գինգործությամբ և խաղողագործությամբ: Հայտնի է, որ Վայոց ձորը գյուղատնտեսական մարզ է և այս ոլորտում համագործակցության համար հիանալի հնարավորություններ կան>>: Օ. Հեքիմյանն իր հերթին կարևորեց նաև այն փաստը, որ անհրաժեշտ է  համագործակցության շրջանակներում  կազմակերպել գինեգործների և ոլորտի մասնագետների փոխայցելություններ՝ փորձի փոխանակման, մասնգիտական նորությունների և նորագույն տեխնոլոգիաների հետ ծանոթանալու նպատակով:
Նշենք, որ Բանդոլ քաղաքում գործում են խաղողագործական և գինեգործական մեծ կոոպերատիվներ:
Մարզպետ Հ. Սարգսյանն ասաց, որ ներկայումս մարզում ավելի մեծ ինտեսիվությամբ են հիմնվում խաղողի այգիները, որտեղ կիրառվում է կաթիլային ոռոգում: <<Բացի գյուղատնտեսությունից Վայոց ձորի մարզն ունի նաև զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ: Մարզն ունի 1300-ից ավելի պատմամշակութային կոթողներ: Այստեղ հարկավոր են լավ և հեռանկարային ներդրումներ:>>,- նշեց Հ. Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07