Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մանկական թատերական փառատոն՝ Վայոց ձորում
30.05.2017
Մայիսի 29-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում անցկացվեց Մանկական թատերական փառատոն:
Փառատոնն իրականացվեց մարզի մշակութային ծրագրերի շրջանակներում՝ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Փառատոնին մասնակցելու համար հայտագրվել էին 5 թատերական խմբեր մարզի տարբեր համայնքներից:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և բազմաթիվ թատերասներ:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին <<Փոքրիկ Իշխան>>, <<Անուշ>>, <<Ապագայի զինվորները>> ներկայացումները, ինպես նաև <<Կարմիր գլխարկ>> և <<Անբան Հուռին>> տիկնիկային թատերական ներկայացումները:
Փառատոնի մասնակից թատերական խմբերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից արժանացան պատվոգրերի, ինչպես նաև ստացան նվերներ և դրամական պարգևներ հետևյալ անվանակարգերում.
Տիկնիկային լավագույն ներկայացում՝ <<Կլիկիա>> տիկնիկային թատերախումբ (ք. Վայք), <<Կարմիր գլխարկ>> տիկնիկային ներկայացում, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թատերախումբ, <<Անբան Հուռին>> տիկնիկային ներկայացում,
Թատերական լավագույն ներկայացում ՝ <<Գետափ>> թատերախումբ, <<Ապագային զինվորեր>> ներկայացում,
Լավագույն դերասանական խաղ՝ Տիգրան Բայաթյան, <<Սովորենք փոքրիկ քայլների արվեստը>> թատերախումբ, <<Փոքրիկ Իշխան>> ներկայացում,
Լավագույն ռեժիսոր՝ Հրաչյա Հովհաննիսյան , <<Սովորենք փոքրիկ քայլների արվեստը>> թատերախումբ, <<Փոքրիկ Իշխան>> ներկայացում (ք. Վայք),
Լավագույն բեմականացում՝ Գնդեվազի միջնակարգ դպրոցի թատերախումբ, <<Անուշ>> ներկայացում:
Նման փառատոնները յուրօրինակ միջոց են մանուկների և պատանիների դաստիարակության, ապագա քաղաքացու գաղափարա-բարոյական կերպարի ձևավորման գործում: