Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
29.05.2017
2017 թվականի մայիսի 29-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Շատինի միջնակարգ դպրոց>>, <<Զեդեայի հիմնական դպրոց>>, <<Արենիի ԱԱՊԿ>>, <<Հռիփսիմե ԳԲԱ>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները և մարզպետարանի աշխատակազմի 1-ի եռամսյակի գնումների համապատասխանության աուդիտի հաշվետվությունները:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Արտահայտվեցին`
Հ. Սարգսյանը, Ս. Թարվերդյանը, Մ. Հարությունյանը, Ն. Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2. ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները սեղմ ժամկետում վերացնել և մեկամսյա պարբերականությամբ ներկայացնել թերությունների և խախտումների վերացման մասին տեղեկատվություն:
3. <<Շատինի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Բաբիկ Մարգարյանին հայատարարել նկատողություն: