Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

27.05.2017

 Սիրելի հայրենակիցներ:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր, հայոց պետականության հաստատումը` պետականության յոթդարյա կորստից հետո:
Մեծ է 1918թ. մայիսի 28-ի խորհուրդը, քանզի վերագտնելով անկախությունը, հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի թոհուբոհում կենաց ու մահու պայքար մղեց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակ մնալու վտանգի դեմ և հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Թեև մեր ժողովրդի պատմական կեսագրությունը եղել է նաև անկումներով, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականությունն է:
Պատմական փաստ է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի, սակայն այդ ընթացքում ստեղծված պատական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որը հռչակվեց 1920թ-ին, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության, որը հռչակվեց 1991 թվականին:
Փառք ու պատիվ մաղթենք բոլոր նրանց, ովքեր մեզ ավանդեցին այս մի բուռ երկիրը, հակառակորդին ապացուցելով, որ 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի ոչ միայն հայրենասիրության, այլև հայրենապաշտության վկայությունն է:
Հարգելիներս, հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակների նահատակների ու հերոսների կյանքի գնով մեզ հասած Հայաստան երկրի զորացումն ու հզորացումը մեր սերնդի գործն է՝ ի պատասխան նահատակված մեր քույր եղբայրների թափած արյան և ի լրումն նրանց կիսատ մնացած երազանքների:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, արժանապատվության այս տոնի առթիվ: Մաղթում եմ ազգային համաձայնություն և միասնություն` հանուն Հայաստանի Հանրապետության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07