Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում ֆրանկոֆոնիային նվիրված մարզային ծրագրի շրջանակում
18.05.2017
Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ, ֆրանկոֆոնիային նվիրված մարզային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ <<Ֆրանսահայ նշանավոր հայերը>> խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, 1915 թվականից հետո ֆրանսիայում հանգրվանած, ինքնությունը վերագտած ու ինքնահաստատված արվեստագետներին, աշխարհահռչակ հայորդիներ Գառզուին, Անրի Վերնոյին, Շառլ Ազնավուրին, Միշել Լեգրանին, Ժանսեմին, Ժորժ Կառվարենցին:
Ֆրանկոֆոնիան միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որի առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել 1986 թվականին Փարիզում: Գիտաժողովին մասնակցել են անդամ պետությունների ղեկավարները և կառավարության անդամները: Ֆրանկոֆոնիա բառը 1-ին անգամ շրջանառվել է 1880 թվականին աշխարագրագետ Օնեզիմ Ռեկլուի կոկմից, որի նպատակն էր աշխարհի բնակչության դասակարգումը` ըստ նրանց լեզվական չափանիշների: Ֆրանկոֆոն են այն երկրները, որոնք օգտագործում են ֆրանսերենը`մասամբ կամ ամբողջությամբ և ծանոթ են նրա մշակույթին և պատմությանը:
Բացի Ֆրանսիայից , ֆրանսիախոս են մասնավորապես հետևյալ երկրները` Բելգիան, Շվեյցարիան, Իտալիան, Մոնակոն, Կանադան, Պոլինեզիան, Աֆրիկան,Կալեդոնիան, ֆրանսերենը իր դիրքերը պահում է նաև արաբական աշխարհում, Հաայաստանը ևս Ֆրանկոֆոն երկրների շարքին է դասվում:
2008 թվականից Հայաստանին շնորհվել է կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ: