Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին
09.05.2017
Այսօր Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ և մասնակցությամբ՝ երկրապահ կամավորականների ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Եղեգնաձորի բնակիչների, տեղի ունեցավ պսակադրություն, Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին:
Միջոցառումն սկսվեց թեմատիկ համերգով, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուժերով: