Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի անդրանիկ նիստը
21.04.2017
Ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (ք. Եղեգնաձոր, Շահումյան փ. 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 1-ին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
1. ,,Ազգ-Բանակ 2017թ.,, միջոցառման մասին:
(Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան)
2. ,,2017թ. առաջին եռամսյակում համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները,,:
(Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շ. Վարդանյան)
3. ,,Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացը մարզի համայնքներում,,:
(Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Ներսիսյան)
Հայտարարություններ
1. ,, Վերջին դաս միջոցառման մասին,,:
(Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան)
2. ,,Մեկօրյա ռազմադաշտային պարապմունքների մասին,,:
(Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան)
Մարզխորհրդի նիստին հրավիրված են մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, ՀՀ 4-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչներ, տարածքային զինկոմներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: