Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Հարության տոնին

18.04.2017

 Ապրիլի 16-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Ս. Պատարագ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Ս. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Հայկ Կարապետյանը, Մալիշկայի Ս. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Արսեն Մաթևոսյանը, Ս. Աննա եկեղեցու նախորդ տարիների խաչքավորներ Սամվել Սարգսյանը, Արմեն Մաթևոսյանը:
Լեփ-լեցուն էր Ս. Աստվածածին եկեղեցին հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու Զատկի տոնին նվիրված արարողություններին:
Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:
Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:
Այնուհետև եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիտոնեական դաստիարակության կենտրոնի և Եղեգնաձորի ՔԵԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված մեծտոնախմբություն:
Տոնակատարության ընթացքում տեղի ունեցավ ածիկների ցուցահանդես-մրցույթ, որին մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 1 (ՀԵՊ ուսուցիչներ՝ Ե. Բայաթյան, Ն. Գրիգորյան), Աղավնաձորի (ՀԵՊ ուսուցիչ՝ Ա. Մանուկյան), Ագարակաձորի (ՀԵՊ ուսուցիչ՝ Տ. Մարդոյան), Հերմոնի (ՀԵՊ ուսուցիչ՝ Օ. Վարդանյան) և Արտաբույնքի միջն. դպրոցների (ՀԵՊ ուսուցիչ՝ Կ. Վարդանյան) աշակերտները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40