Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը
13.04.2017
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին Վայոց ձորի մարզի Վայք (Արինի բնակավայր), Գետափ, Մալիշկա, Ագարակաձոր, Խաչիկ, Վերնաշեն, Շատին, Քարագլուխ համայնքների, ինչպես նաև Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության տարածքների նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցեր:
Օրակարգային հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: