Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը

10.04.2017

 2017 թվականի ապրիլի 10-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2017թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Վերնաշենի միջնակարգ դպրոց>>,<<Գետափի միջնակարգ դպրոց>>,<<Արփիի միջնակարգ դպրոց>> ,<<Վայքի հիմնական դպրոց>>, <<Մալիշկայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց>>, <<Արենիի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը որոշեց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2. ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները սեղմ ժամկետում վերացնել և մեկամսյա պարբերականությամբ ներկայացնել թերությունների և խախտումների վերացման մասին տեղեկատվություն:
3. Արենիի միջնակարգ դպրոցի տնօրենին՝ 133.0 հազ.դրամ ավել ֆինանսավորված գումարը հետ վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07