Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեմինար քննարկում Վայոց ձորի մարզպետարանում
06.04.2017
2017թ ապրիլի 5-ին ՀաՄաՏեղ ծրագրի րջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ <<Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները)>> թեմայով սեմինար քննարկում:
Սեմինարին մասնակցում էին Վայոց ձորի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, Վայոց ձորի մարզպետարանի, աշխատակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Հ. Սարգսյանը նշեց, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից մեծ ուշադրություն է դարձվում համայնքային կայքերի շահագործման հարցին և հետևողական աշխատանք է տարվում, որպեսզի հավուր պատշաճի վարվեն համայնքային կայքերը:
Նշվենք, որ 3000-ից ավել բնակչություն ունեցող համայնքերի պարագայում, համայնքային կայքի առկայությունը օրենսդրական պահանջ է:
<<Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն>> ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց զեկուցում <<Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները – Վայոց ձորի մարզի համայնքների կայքերի օրինակը>> թեմայով: Անդրադարձ եղավ համայնքապետարաններում շահագործվող ՀԿՏՀ էլեկտրոնային մասնակցային գործիքներին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծրագրված համակարգի լրամշակման հարցերին:
<<Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն>> ՀԿ աշխատակից Ռոբերտ Գրիգորյանը ներկայացրեց մարզի քաղաքային համայնքների կայքերը, կատարվեց համեմատական վերլուծություն: Մասնավորապես, մատնանշվեցին այն գործոնները, որոնք նպաստում են համայնքային կայքերի վարման աշխատանքերի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև առկա թերությունները և դրանց վերացման ուղղությունները:
Քննարկմանը ներկայացվեց ՏՀԶՎԿ կողմից անցկացված Վայոց ձորի մարզի համայնքային կայքերի մշտադիտարկման արդյունքները: Մասնավորապես, շեշտվեց, որ որոշ համայնքային կայքեր համացանցում հասանելի չեն, դրանցում առկա տեղեկատվությունը ոչ միշտ է արդիական և պարբերական թարմացվող: Քննարկվեց ավագանու նիստերի առցանց հեռարձակմանը, ՀԿՏՀ և ՀՀ ֆինանսների նախարարություննում գործող <<Կլիենտ թրեժերի>> համակարգի հետ տվյալների փոխանակման ապահովմանը, ՀԿՏՀ <<Բնակչության պետական ռեգիստրի>> հետ ինտեգրմանը վերաբերող հարցերը: Ծավալվեց մտքերի փոխանակություն ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Վերջում սեմինար-քննարկաման մասնակիցները լրացրին <<Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի>> թերությունների և բարելավումների ուղղությունների բացահայտման հարցաթերթիկներն՝ ըստ բաժինների: