Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
06.04.2017
Սիրելի՛ տիկնայք, մայրեր ու քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ձեզ՝ հազար-հազար խաղաղ գարուններ, չխամրող գեղեցկություն, մշտավառ սեր:
Դարեր ի վեր մայրը հայ ընտանիքում եղել է սիրո ու պաշտամունքի արժանի, ում նկատմամբ մշտապես տածվել է գորովանք ու հոգածություն: Այսօր էլ Ձեր զավակները պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց սուրբ մայրերին, քույրերին ու դուստրերին:
Սիրելի՛ մայրեր, անհերքելի փաստը է, որ սերունդների հայեցի դաստիարակությունը, նրանց հոգիներում ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորումը Դուք եք կրում Ձեր քնքնուշ ուսերին: Ազգապահպանության, ազգային արժեհամակարգի ձևավորման հենասյուներից մեկը մեր ընտանիքներում հայ մայրն է եղել: Հայոց մայրերն են պահպանել ազգային հոգեկերտվածքը: Նրանք են հայկական ուրույն դիմագիծը փոխանցել իրենց զավակներին, դառնալով սերունդներին կապող ոսկե օղակը:
Թանկագի՛ն մայրեր, մաղթում եմ, որ միշտ մնաք հայուհու առաքինի կերպարի մեջ, որպես յուրաքանչյուր ընտանիքի հպարտություն:
Սիրելինե՛րս, մաղթում եմ, որ Ձեր աչքերը երբեք չթացվեն, այլ փայլեն ու տուն կանչող փարոսի լույսը դառնան Ձեր զավակների ճանապարհներին:
Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, աշխատանքային հաջողություններ, անամպ երկինք ու խաղաղ կեցություն:
Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական հարատև լույսով ու սիրով պարուրված լինեն Ձեր ընտանիքները։