Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում
31.03.2017
2017 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2017 թվականի առաջին կիսամյակում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության և բնակչության միջև տեղի են ունեցել 49 հանդիպումներ ( Եղեգնաձորում- 26, Վայքում- 16, Ջերմուկում-7): Հանդիպումների ընթացքում քաղաքացիներին մատուցվել է իրավական և տեղեկատվական խորհրդատվություն, իսկ քաղաքացիների կողմից բարձրացվել են հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի հարցեր: Համայնքային ոստիկանության տեսուչներին ամրակցված 14 տեղամասերում յուրաքանչյուր ամիսը մեկ գումարվել են համայնքային խորհուրդների նիստեր, որոնցում, ըստ համայնքների, քննարկվել են հանցավորության վիճակը, հանցագործությունների, իրավախախտումների նախականխման և բացահայտման աշխատանքներում տեղեմասերի բնակիչների ներգարվվածության, ինչպես նաև ոստիկանության իրավասությանը չվերաբերող սոցիալ-կենցաղային բնույթի հիմնահարցեր:
Համայնքային ոստիկանությունը միաժամանակ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ է տարել 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Կատարվել են 2210 տնային այցելություններ, ճշգրտվել են ընտրացուցակները, մեկից ավել ընտրատեղամասեր ունեցող համայնքներում քաղաքացիներին իրազեկվել է իրենց ընտրատեղամասերի տեղակայման վայրերի մասին:
Նշվեց համայնքներում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար: Ս. Թարվերդյանը կարևորեց ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում կարգ ու կանոնի պատշաճ պահպանումը: Նա հավելեց, որ բոլոր պետական կառույցների գործունեությունը առաջնահերթորեն միտված է բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների իրականացմանը: Գնդապետ Սուրեն Միրզոյանն էլ կարևորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ջանքերն այս ուղղությամբ և շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցության համար: