Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
27.03.2017
Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների նախագծերի կազման, մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման և նախորդ տարիներին մթերված խաղողի պարտքերի մարման խնդիրներին, մարզ ներկրվելիք պարարտանյութի բաշխմանը, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, կրթության և մշակույթի ոլորտներին, գնումների գործընթացին, մարզի ավտոճանապարհների նորոգումների աշխատանքներին, հողօգտագործման բնագավառին վերաբերող հարցեր:
Վերջում մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին: