Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը
15.03.2017
Ս/թ մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի 2017 թվականի առաջին նիստը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Գետափի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության 4 միավոր 2.03726 հա պտղատու այգին վարելահողի փոխադրելու (չփոխելով հողակադաստրային գնահատման խումբը) հարցը:
Հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: