Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը
28.02.2017
Ս/թ փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.06 հա գյուղատնտեսական նշանակության տարածքների նպատակային նշանակությունը փոխելու և Վայոց ձորի մարզի Վարդահովիտի համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: