Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը
21.02.2017
Ս/թ փետրվարի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին ԵՄ փորձագետներ Ալեք Կարաևը, Տաթև Խոսրոևան, ինչպես նաև մարզի հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Մարզպետի տեղակալը ողջունեց մասնակիցներին, նշեց, որ հերթական քննարկումը նվիրվում է մարզի զարգացման ռազմավարարական ծրագրի երկրորդ մասին և հաջողություն մաղթեց աշխատանքներին:
Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը ներկայացրեց, որ զարգացման ռազմավարարական ծրագրի կազման մեթոդաբանությունը ուղղված է եղել ավելի պարզ ու հասկանալի ծրագիր կազմելուն և նախորդ 400 էջանոց ծրագրի ծավալը հասցվել է 50 էջի: Իսկ աշխատանքային խմբի անդամ Ցողիկ Բաբայանը ներկայացրեց մարզային զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները, նշեց, որ ծրագրի արդյունքները չափելի են և համահունչ ԵՄ 2020թ. ծրագրին:
Մարզի զարգացման ռազմավարական ծրագրի տեսլականը ենթադրում է 2025 թվականին ունենալ զբոսաշրջային գրավչությամբ հայտնի, մրցակցային արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող համաչափ զարգացող մարզ: Ծավալվեց շահագրգիռ քննարկում: Հնչեցին արդյունավետ առաջարկություններ:
Հիշեցնենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարական ծրագրի նախագծին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական համացանցային կայք, հետևյալ հասցեով՝ http://vdzor.mtad.am/Zargrazm1/: