Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
21.02.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, գարնանացան ցորենի ձեռքբերման գներին և քանակին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետների կողմից գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար դասընթացների կազմակերպմանը աջակցելուն, 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից գործարար ծրագրերի կազմանը, մարզում գործող ՀՕԱԿ-ների ծախսերին, դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի ընթացքին, համայնքների աշխատակազմերում իրավական հսկողության կազմակերպմանը, համայնքային ծառայողների դրույքաչափերի սահմանումը կարգին համապատասխանացնելուն, տեղական տուրքերի հավաքագրման աճին, գնումների գործընթացին վերաբերող հարցեր:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: