Պաշտոնական էլ. փոստ

10049970@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

13.02.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզի համայնքների գազաֆիկացմանը, հրատապ ծրագրերին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, գարնանացան ցորենի ձեռքբերվելիք քանակին և ներկրմանը, մկնանման կրծողների դեմ պայքարի կազմակերպմանը, առողջապահական ոլորտին, մշակութային ծրագրերին, դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի նախապատրաստման աշխատանքներին, համայնքներում իրականացվող վարչական հսկողությանը, հողօգտագործման ոլորտում արոտավայրերի կառավարման խնդիրներին, հողերի աճուրդային վաճառքի կազմակերմանը, մարզային զարգացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների կարծիքներին, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության խնդիրներին, տեղական տուրքերի հավաքագրման աճին, գնումների գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը  հանձնարարություն տվեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին՝ կազմել մարզի համայնքներում վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված շինվերանորոգման աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-23 14:56:15