Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
06.02.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները և հանդես եկան
իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով:
Խորհրդակցությանը քննարկվեցին ջրամատակարարման աշխատանքներին, Վայքի բազմաբնակարան շենքերի վերականգնվող էլէներգիայի ծրագրին, դատական կարգով գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, 2010-2017 թթ. մարզի համայնքների կողմից ձեռք բերված գյուղտեխնիկայի և գյուղգործիքների հաշվառման հարցերին, առողջապահական հաստատությունների ֆինանսական առողջացմանը, հանրակրթական հաստատությունների գործադիր տնօրենների ընտրություններին, դպրոցական առարկայական օլիմպիադաների ներդպրոցական և տարածաշրջանային փուլերի կազմակերպման աշխատանքներին, համայնքային և ներհամայնքային ճանապարհների վիճակին, համայնքներում հողօգտագործման ոլորտի խնդիրներին, մարզային զարգացման ռազմավարական ծրագրին, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության խնդիրներին, տեղական տուրքերի հավաքագրման գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը վերջին հարցի վերաբերյալ հանձնարարություն տվեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ զարգացման վարչության պետին՝ ուշադրություն դարձնել համայնքնային բյուջեների տեղական տուրքերի հավաքագրման գործընթացին, որպեսզի ապահովվի 10- 20 տոկոս աճ:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: