Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները
01.02.2017
Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորները և այլք:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը:
Ներկայացվեց Հայոց հաղթանակած բանակի անցած ուղին, հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ:
Միջոցառման ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Մարզպետը ներկաներին տեղեկացրեց այն մասին, որ ողջ տարվա ընթացքում մարզի կրթական և մշակութային հաստատություններում շարունակվելու են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները: Հ. Սարգսյանը նշեց, որ երկրի խաղաղության միակ գրավականը գործուն և ուժեղ բանակ ունենալն է, ինչն իհարկե փաստ է, և կարևորեց Հայոց բանակի հանդեպ ժողովրդի տածած սերն ու հոգածությունը: Հ. Սարգսյանն իր խոսքն ավարտեց մաղթանքով՝ Հայոց բանակին՝ էլ ավելի ուժ ու հզորություն: